ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը չի բացառել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը երկրում իշխող կուսակցության կողմից եվրաինտեգրումից հրաժարվելու պատճառով բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը։
Կալլասն ընդգծել է, որ խաղաղ ցուցարարների դեմ բռնություններն անթույլատրելի են, և Վրաստանի կառավարությունը պետք է հարգի վրաց ժողովրդի կամքն ու երկրի սահմանադրությունը: ԵՄ-ի կողմից Վրաստանի համար հնարավոր հետեւանքները կքննարկվեն անդամ երկրների հետ միասին, բացատրել է Կալլասը Կիև կատարած այցի շրջանակներում: Որպես հնարավոր միջոցներ նա նշել Է պատժամիջոցները, ինչպես նաև վիզաների տրամադրման սահմանափակումները:
Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը չի հարգում վրաց ժողովրդի կամքը եվրոպական ապագայի վերաբերյալ, ասել է Կալլասը: Սակայն ԵՄ պատժամիջոցները կարող են սահմանվել միայն հանրակցության բոլոր պետությունների համաձայնության դեպքում: Ներկայումս դա քիչ հավանական է, հաշվի առնելով, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերջերս աջակցություն է հայտնել վրացական իշխանություններին:
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչության վտանգ. Իսրայելի նախազգուշացումը Հայաստան մեկնողներին
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը երեք երկրների համար ճամփորդական նախազգուշացումները համապատասխանեցրել է անվտանգո...
Պատճառ չունենք Ադրբեջանի վրա հարձակվելու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող թեզին, թե Հայաստանին ներքաղաքական նկատ...
Հայկական կողմը hամաձայնվել է, ադրբեջանականը՝ մերժել
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդել է ադրբեջ...
Վրաստանի նախագահը ստիպված կլինի լքել նստավայրը. Կոբախիձե
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած մանդատի ավարտից հետո լիազորությունները վայր դ...