Ահաբեկչության վտանգ. Իսրայելի նախազգուշացումը Հայաստան մեկնողներին
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը երեք երկրների համար ճամփորդական նախազգուշացումները համապատասխանեցրել է անվտանգության նորացված գնահատականին համապատասխան:
Ճանապարհորդության նախազգուշացման մակարդակը բարձրացվել է և՛ Մալդիվների, և՛ Հայաստանի համար, իսկ Բրազիլիայի համար իջեցվել է, գրում է Times of Israel-ը։
Հայաստանի համար ճամփորդության նախազգուշացումը 1-ին մակարդակից բարձրացվել է 2-րդ մակարդակի՝ «Հայաստանում իսրայելցիների/հրեաների համար ահաբեկչական տարրերի աճող սպառնալիքի լույսի ներքո», ասվում է Իսրայելի Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Թե ինչ «ահաբեկչական տարրերի» մասին է խոսքը, խիստ գաղտնիք է։
Մակարդակ 2-ը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս «ձեռնարկել ավելի շատ նախազգուշական միջոցներ», սակայն չի դիտվում որպես կոչ՝ ընդհանրապես խուսափել այցից կամ լքել երկիրը:
Մալդիվները զգոնության մակարդակը 2-ից բարձրացրել են 3-րդ մակարդակի՝ «կղզում ահաբեկիչների համախոհների առկայության և իսրայելցիների և հրեաների նկատմամբ աճող թշնամանքի պատճառով»։
3-րդ մակարդակի ահազանգի ներքո իսրայելցիներին խորհուրդ է տրվում խուսափել բոլոր ոչ էական ճանապարհորդություններից դեպի այդ վայր: Իսրայելի Ազգային անվտանգության ծառայությունը նաև ասում է, որ իջեցրել է Բրազիլիայի համար ճանապարհորդության նախազգուշացումը մինչև 1 մակարդակ, բացառությամբ Բրազիլիա-Արգենտինա-Պարագվայ սահմանային տարածքի, որտեղ 2-րդ մակարդակի նախազգուշացումը կմնա ուժի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը hամաձայնվել է, ադրբեջանականը՝ մերժել
Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ հանդիպել Հայաստանի արտգործնախարարին, հաղորդել է ադրբեջ...
Պատճառ չունենք Ադրբեջանի վրա հարձակվելու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող թեզին, թե Հայաստանին ներքաղաքական նկատ...
ԵԽ-ի դատապարտող բանաձևը Ադրբեջանի նկատմամբ
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քա...
Վրաստանի նախագահը ստիպված կլինի լքել նստավայրը. Կոբախիձե
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած մանդատի ավարտից հետո լիազորությունները վայր դ...