Իշխանության բռնազավթման փորձ. Վրաստանի ՊԱԾ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցերը վկայում են այն մասին, որ Վրաստանում տեղի է ունենում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։ Այս մասին ասվում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
«Վերջին օրերին երկրում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ծրագրված ոչ կառուցողական գործողությունները տեղի են ունենում փաստացի հանգամանքների համապատասխան, որոնք ստացվել են իշխանության բռնազավթման վերաբերյալ Պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված քննության շրջանակում։ Այս մասին մենք հանրությանը տեղեկացրել ենք նաև ավելի վաղ»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։
«Մարդկանց որոշակի խումբ Վրաստանի խորհրդարանի տարածքի մոտ ակցիաների ժամանակ փորձում է սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակը կոնկրետ քաղաքական կուսակցությունների ղեկավարների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից ապակառուցողական և բռնի սցենարների մշակումն է իշխանությունը բռնազացթելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ Պետանվտանգության ծառայությունը տեղի ունեցողը քննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (Դավադրություն կամ ապստամբություն՝ Վրաստանի սահմանադրական համակարգը փոխելու նպատակով):
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է թողնել պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը...
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,...
Փաշինյանը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցող քաղաքապետի պաշտոնակատարի թ...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...