Սիրիայում լարված իրավիճակ է․ ԱԳՆ-ն՝ տեղի ՀՀ քաղաքացիների մասին
Սիրիայում ծավալված իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- նշել են գերատեսչութունից:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Սիրիական բանակը պատասխանել է գրոհին։ Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրել։ Գրոհայիններն այսօր հարձակման ընթացքում փակել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով, դիտորդների տվյալներով, զոհվել է մոտ 200 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ինչ է կատարվում Վերին Լարսում․ մանրամասներ
Մոտ 600 հայկական բեռնատար կա այս պահին Վերին Լարսում կանգնած ռուսական կողմից, իսկ վրացական կողմից՝ դեպի Ռուսաստան ուղղու...
«Խրախճանք` ժանտախտի ժամանակ». միլիոնանոց բանանի էֆեկտը
Միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա է դարձել չինացի միլիարդատեր Ջասթին Սունի`բանան ուտելը,...
Նախարարը՝ արագաչափերը հանելու մասին
Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանքն առաջ։ Այս պահին չեմ կարող ասել ավելին, քան հանրապե...