Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, սպասում են Առողջապահության նախարարին, Արարատի մարզպետին, սակայն նրանք չեն գալիս: Ինչ վերաբերում է մարզպետարանի առողջապահության վարչության պետին, ապա նա արձակուրդ է մեկնել: Auroranews-ն է այսօր այս ահազանգը ստացել Արտաշատի ԲԿ-ից:
Auroranews-ը կապ է հաստատել Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին. «Արտաշատի բժշկական կենտրոնի շուրջ ստեղծված ճգնաժամը նոր չէ, այնտեղ կան ֆինանսական և կառավարչական խնդիրներ, որին նախարարը ծանոթ է»:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ իրենց գերատեսչությունը Արտաշատի ԲԿ-ին աշխատավարձ չի տալիս, նախարարությունից նրանք ստանում են պետպատվեր և իրենց ծառայությունների համար գումար:
«Իրականացրել ենք մի քանի այց: Վերջինը` երկու օր առաջ էր, ստեղծվել է ճգնաժամային կառավարում իրականացնող մասնագիտական հանձնաժողով` լուծումներ գտնելու համար։ Առողջապահության նախարարությունն այս հարցով դիմել է Դատախազություն: Նախարար Անահիտ Ավանեսյանը նախատեսում է Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկների հետ առանձին հանդիպում: Իսկ թե ինչու է Արարատի մարզի առողջապահության վարչության պետն այս դժվարին պահին մեկնել արձակուրդ, ցավոք, չենք կարող մեկնաբանել»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ զգացվել է ՀՀ մի շարք քաղաքներում
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Հայտնի է՝ երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվար...
Հավի միս, կարագ․ ինչ է հայտնաբերվել 146 մանկապարտեզներ ուղարկված սննդի մեջ․ մանրամասներ
Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ։ Այս...
Երկրաշարժ․ ցնցումները զգացվել են Հայաստանում
Այսօր` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայո...