Ինչ է կատարվում Վերին Լարսում․ մանրամասներ
Մոտ 600 հայկական բեռնատար կա այս պահին Վերին Լարսում կանգնած ռուսական կողմից, իսկ վրացական կողմից՝ դեպի Ռուսաստան ուղղությամբ, 300 հայկական բեռնատար: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մարդատար մեքենաների հերթը հասնում է մոտ 2 կմ-ի։
«Մեր քաղաքացիներին, ցավոք սրտի, ոչնչով օգնելու լիազորություն և հնարավորություն չունեմ, ես աշխատում եմ ռուսական և վրացական կողմի հետ այս պահին, ու փորձում ենք հնարավորինս ամեն բան անել, որ մի րոպե շուտ հարցերը կարողանանք լուծել։ Իմ գործառույթը մաքսային է, ես զբաղվում եմ մաքսային հարցերով։ Ռուսական ԱԻՆ-ը տեղում օգնություն է ցուցաբերում բոլորին, էնտեղ տաք թեյ են տալիս, կերակրում են, լիցքավորում են հեռախոսները, տաքացնում են ժողովրդին»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ վրացական կողմն արդեն սկսել է ձնամաքրման աշխատանքները, և հույս կա, որ օրվա ընթացքում մարդատար մեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի, հավանական է, որ մինչև օրվա վերջ կամ վաղը նաև բեռնատարների համար կվերականգնվի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է, հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան, երեխաներին հիվանդանոց են տեղափոխել։
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
«Խրախճանք` ժանտախտի ժամանակ». միլիոնանոց բանանի էֆեկտը
Միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա է դարձել չինացի միլիարդատեր Ջասթին Սունի`բանան ուտելը,...
Նախարարը՝ արագաչափերը հանելու մասին
Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանքն առաջ։ Այս պահին չեմ կարող ասել ավելին, քան հանրապե...
Սիրիայում լարված իրավիճակ է․ ԱԳՆ-ն՝ տեղի ՀՀ քաղաքացիների մասին
Սիրիայում ծավալված իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնե...