«Խրախճանք` ժանտախտի ժամանակ». միլիոնանոց բանանի էֆեկտը
Միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա է դարձել չինացի միլիարդատեր Ջասթին Սունի`բանան ուտելը, որը նա աճուրդում 6.2 միլիոն դոլարով էր գնել:
Կոնցեպտուալ արվեստի միջոցով` իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանը սովորական բանանն ամրացրել է պատին կպչուն ժապավենով և այն անվանել «Comedian»:
Հատկանշական է, որ չինացի միլիարդատիրոջ` բանան ուտելու փաստի, այսպես կոչված, ռեզոնանսը մեդիահարթակներում գերազանցում է այս օրերին Սիրիայում, Ուկրաինայում, Լիբանանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին: Կատարվածը կարելի է բնութարգել, թերևս, Ալեքսանդր Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» հայտնի ասույթով:
Սունը 6.2 միլիոն դոլար ծախսելով հրապարակայնորեն բանան է ուտում, միևնույն ժամանակ աշխարհի տարբեր անկյուններում ամեն օր հազարավոր մարդիկ, այդ թվում` երեխաներ մահանում են սովից:
Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են:
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ինչ է կատարվում Վերին Լարսում․ մանրամասներ
Մոտ 600 հայկական բեռնատար կա այս պահին Վերին Լարսում կանգնած ռուսական կողմից, իսկ վրացական կողմից՝ դեպի Ռուսաստան ուղղու...
Սիրիայում լարված իրավիճակ է․ ԱԳՆ-ն՝ տեղի ՀՀ քաղաքացիների մասին
Սիրիայում ծավալված իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնե...
Նախարարը՝ արագաչափերը հանելու մասին
Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանքն առաջ։ Այս պահին չեմ կարող ասել ավելին, քան հանրապե...