ԱՄՆ-ն կփորձի համոզել Թուրքիային․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ում գրել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կրկին կփորձի Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և մյուսների հետ հասնել Գազայում հրադադարի հաստատմանը, պատանդների ազատ արձակմանը և պատերազմին վերջ տալուն՝ ՀԱՄԱՍ-ին զրկելով իշխանությունից։
Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տներն՝ այն տեղեկությունից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:
«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:
Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինվորականների զոհերի թիվն` Ուկրաինայում
«Մեդիազոնան» և BBC-ի ռուսական ծառայությունը կամավորների թիմի հետ միասին մինչև նոյեմբերի 29-ը պարզել են 80 973 ռուս զինվո...
Իսկանդերը բոլոր երեք ATACMS մոդիֆիկացիաների անալոգն է․ Պուտին
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգը բոլոր երեք...
Ռուսաստանը 10 անգամ ավելի շատ հեռահար հրթիռներ է արտադրում. Պուտին
Հրթիռային համալիրը ATACMS-ի բոլոր երեք մոդիֆիկացիաների անալոգն է, սակայն ռուսական համակարգի հեռահարությունն ավելի մեծ է,...
Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը
Ռուսաստանի ռազմական թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 23-24-ը Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը՝ հրթիռային փորձ...