Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը
Ռուսաստանի ռազմական թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 23-24-ը Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը՝ հրթիռային փորձարկումների համար:
Նշենք, որ ՌԴ-ն նոյեմբերի 22-ից փակել էր օդային տարածքի որոշակի հատված՝ հրթիռային փորձարկումներ անցկացնելու համար։ Նշվում է, որ նմանատիպ հաղորդագրություն էր հրապարակվել այն ժամանակ, երբ Դնեպրի ուղղությամբ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ էր արձակվել։
«Օրեշնիկ» հրթիռը կարող է նաև միջուկային հարված հասցնել, և այն կիրառելիս պետք է նախօրոք զգուշացնել, քանի որ արձակումը հնարավոր չէ թաքցնել, ասում է ռազմական փորձագետ Բորիս Պաստուխովը։
«Հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ուր է թռչում այդ հրթիռը՝ Լոնդոն, Կիև, թե Վաշինգտոն։ Չզգուշացնելը, ըստ էության, նշանակում է հրահրել միջուկային պատերազմ», - նշել է նա։
Երեկ ուկրաինական Դնեպրի ուղղությամբ հուժկու հարվածներից 12 ժամ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց ռուսաստանցիներին ու հայտարարեց, որ «Օրեշնիկ» անվանումով միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռի թիրախը ռազմական արդյունաբերության ձեռնարկություն է եղել։ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ այս անգամ հարվածն առանց միջուկային մարտագլխիկի է եղել, և դա Մոսկվայի պատասխանն էր Ռուսաստանի տարածքի վրա վեց ամերիկյան ATACMS հրթիռներով, հետո նաև բրիտանական Storm Shadow և HIMARS համակարգերով
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածներ է հասցրել Ուկրաինային
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն: Հրթիռը արձակ...
Բեյրութի ուղղությամբ հարվածի չորրորդ ալիքն է սկսել
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձանին, հաղո...
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Storm Shadow հրթիռները
Ուկրաինան առաջին անգամ Բրիտանական Storm Shadow թևավոր հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտն...
ԱՄՆ-ն կփորձի համոզել Թուրքիային․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ում գրել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կրկին կփորձի Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և մյուսն...