Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտնում է «Հրպարակը»:
«Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին եւ հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր` դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետեւի` մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել եւ հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար»,- գրել է թերթը:
Ըստ թերթի Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից եւ ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։ Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը եւ հատկապես` Սասուն Միքայելյանն իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել։ Իսկ Միքայելյանների տոհմը, առհասարակ, Կոտայքի բդեշխներն են դարձել, որտեղ մեծ սեփականություն և անհամար բիզնեսներ ունեն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...