Գնացին այնքան հեռու, որ անտեսեցին Պուտինի նախազգուշացումները․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ազդանշան է ուղարկել Արևմուտքին, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ արևմտյան հեռահար զենքով հարվածներին: Տեսանյութը հրապարակվել է Զարուբինի Telegram ալիքում։
«Նա միանգամայն հստակ, միանշանակ ազդանշան ուղարկեց։ Հույս կար, որ նրան կլսեն»,- ասել Է Պեսկովը։
Նա նաև բացատրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, այնուամենայնիվ, որոշում կայացրել թույլատրել հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը՝ չնայած Պուտինի նախազգուշացմանը:
«Այստեղ մոլեգնության այնպիսի խառնուրդ կար՝ որոշում կայացնողները, իրենց պատերազմական կուսակցության բնույթը և ներքաղաքական հաշվեհարդարի ծարավը։ Այս բոլոր գործոնները միավորվեցին Վաշինգտոնում։ Նրանք գնացին այնքան հեռու, որ անտեսեցին Պուտինի նախազգուշացումները»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ դրան ի պատասխան Պուտինի կողմից կոշտ քայլեր են պահանջվել։
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ Ուկրաինային թույլ է տվել օգտագործել ATACMS հրթիռները ռուսական տարածքին հարվածելու համար։ Նոյեմբերի 20-ին The Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել օգտագործել Բրիտանական Storm Shadow հրթիռները՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։Նա գրել է,...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...