Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Storm Shadow հրթիռները
Ուկրաինան առաջին անգամ Բրիտանական Storm Shadow թևավոր հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ BBC News-ի փոխանցմամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան առաջին անգամ հարվածներ է հասցրել Բրյանսկի շրջանին ամերիկյան ATACMS հրթիռներով։ Ուկրաինան պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։
Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է օգտագործել Storm Shadow-ը Ուկրաինայի տարածքում, սակայն բրիտանական կառավարությունը ամիսներ շարունակ ճնշում է գործադրել ԱՄՆ-ի վրա՝ խնդրելով թույլատրել այդ հրթիռները օգտագործել Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ չի մեկնաբանի այդ թեման:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը
Ռուսաստանի ռազմական թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 23-24-ը Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը՝ հրթիռային փորձ...
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածներ է հասցրել Ուկրաինային
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն: Հրթիռը արձակ...
Ուկրաինական դրոնները Բելգորոդում հարվածել են մեքենաներին
Ուկրաինական զինուժը ԱԹՍ-ներով գրոհում է ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները: Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ռուսաստ...
Բեյրութի ուղղությամբ հարվածի չորրորդ ալիքն է սկսել
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձանին, հաղո...