Ուկրաինական դրոնները Բելգորոդում հարվածել են մեքենաներին
Ուկրաինական զինուժը ԱԹՍ-ներով գրոհում է ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները:
Մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում և Կրասնայա Յարուգա ավանում ավտոմեքենաների վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով երկու մարդ է վիրավորվել:
«Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում ԱԹՍ-ն հարձակվել է «Գազելի» վրա։ Դեպքի հետևանքով վիրավորվել է մի տղամարդ։ «ԲԱՐՍ» ջոկատի մարտիկները վիրավորին օպերատիվորեն տեղափոխել են տեղի ամբուլատորիա, որտեղ բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են սրունքի և ոտքի կույր բեկորային վնասվածքներ: Բուժումը շարունակելու համար տուժածն ուղարկվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,- է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Մարզպետի տվյալներով՝ Կրասնայա Յարուգա ավանի շրջանում FPV-դրոնը հարձակվել է շարժվող մարդատար ավտոմեքենայի վրա։ Հարձակման հետևանքով վարորդը վիրավորվել է։ Նրան բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, բայց մեքենան ամբողջությամբ հրկիզվել է։
«Կրասնոյարուժսկի շրջանի Վյազովոյե գյուղում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է տան տանիք, ինչպես նաև մոտակայքում գտնվող առևտրային օբյեկտի ապակիները։ Վոզնեսենովկա գյուղի Շեբեկինսկի թաղամասում գտնվող ձեռնարկության կայանատեղիում դրոնի պայթյունի հետևանքով խոցվել է բեռնատար ավտոմեքենայի թափք: Նեժեգոլ գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տան պատուհանները», – հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Storm Shadow հրթիռները
Ուկրաինան առաջին անգամ Բրիտանական Storm Shadow թևավոր հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտն...
Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը
Ռուսաստանի ռազմական թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 23-24-ը Ռուսաստանը փակում է օդային տարածքի մի մասը՝ հրթիռային փորձ...
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածներ է հասցրել Ուկրաինային
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն: Հրթիռը արձակ...
24 ժամում՝ 145 գրոհ. Լիբանանի կառավարության զեկույցը
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը 145 գրոհ է իրականացրել երկրի տարածքի վրա: Այս մասին ասվում է Լիբանանի շրջակա միջավայր...