Արման Ծառուկյանի հորդորը ռուս երկրպագուներին
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը МАТЧ ТВ-ին տված հարցազրույցում խոսել է ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ առաջիկա մենամարտին մասին.
«Ռուս երկրպագուներին խորհուրդ կտամ պարզապես վայելել մենամարտը, քանի որ մրցելու են մոլորակի երկու լավագույն թեթև քաշայինները: Չեմպիոնական գոտին ամեն դեպքում կգա Ռուսաստան՝ կա՛մ Կրասնոդար, կա՛մ Մախաչկալա: Պարզապես դիտեք և վայելեք այն:
Այո, ես ցանկանում եմ ժամանակից շուտ հաղթել Իսլամին, քանի որ ես այլևս չեմ վստահում մրցավարներին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են նրանք դատում մարտը:
Մախաչևվին հաղթելուց հետո կցանկանայի կրկին մենամարտել Չարլզ Օլիվեյրային ու ժամանակից շուտ հաղթել, քանի որ նա շատ է խոսում մեր առաջին մենամարտի մասին՝ հավատալով, որ հաղթելու է։ Պետք է փակել այս հարցը»,- ասել է Ծառուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու մեր չեմպիոնները չեն մասնակցի աշխարհի առաջնությանը. ՊՆ-ի արձագանքը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականության «ապտակը» Մելիքբեկյանին. նրա հեռացումն այլընտրանք չունի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը հերթական խայտառակ պարտությունը կրեց, այս անգամ Ազգերի լիգայի խմբային փուլում «Հանրապետակ...
Սպասվում է տարբեր ուժային կառույցների մեծաքանակ ներկայություն. ՖԱՖ-ի հայտարարությունը
Հայաստանի ազգային հավաքականի վերջին անհաջող ելույթներից և դրան հաջորդող իրադարձություններից հետո հայ երկրպագուների շրջան...
Հայաստանի անփառունակ հակառեկորդը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ անփառունակ հակառեկորդ սահմանեց Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Երև...