Սիսիանի զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվեց համայնքին․ ևս 13-ի հարցը ընթացքի մեջ է
Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0,045 հա հողատարածքը օրենքի պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել էր ֆիզիկական անձի։
Դատախազի միջնորդությունից հետո հողամասի նկատմամբ 2007 թվականին տրամադրված կառուցապատման իրավունքը դադարեցվել է, և տարածքը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։ Հողամասի կադաստրային արժեքը՝ շուկայականին մոտարկված, կազմում է շուրջ 845 հազար դրամ։
Դատախազության տվյալներով՝ «Մայիսի 28» զբոսայգու հողատարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվել են ընդհանուր 17 անձի։
Դատախազական ներգործության արդյունքում մինչ այժմ 5 անձի տրամադրված 7 հողատարածք՝ ընդհանուր 4103,68 քմ մակերեսով, արդեն վերադարձվել է համայնքին։
Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:
Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից Սիսիան համայնքին արդեն վերադարձվել է 5 անձի տրամադրված 4103,68 քմ մակերեսով 7 հողատարածք:
Դրանք են՝
- 0,0450 հա մակերեսով հողամասը,
- 0,05 հա մակերեսով հողամասը,
- 0,0451 հա մակերեսով հողամասը,
- 0,08 հա մակերեսով հողամասը,
- 0,02 հա մակերեսով հողամասը,
- 0,0402 հա մակերեսով հողամասը,
- 0,13 հա մակերեսով հողամասը:
12 անձի տրամադրված 13 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...