Բուհերում 400 մլն դրամի գերավճար է հայտնաբերվել․ գումարները վերադարձվում են ուսանողներին
Պետական վերահսկողական ծառայությունը 18 պետական բուհերում հայտնաբերել է շուրջ 400 մլն դրամի գերավճար, որը ձևավորվել է 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4500 ուսանողների վճարումներից և ուսման վարձի փոխհատուցումներից։
Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից ավել վճարված գումարներից, ինչպես նաև պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ուսման վարձերի փոխհատուցումներից։
ՊՎԾ-ի առաջարկությամբ բուհերը սկսել են գումարները վերադարձնել ուսանողներին և փոխհատուցում իրականացրած կազմակերպություններին։ Օգոստոսի դրությամբ շուրջ 600 ուսանողի և տարբեր կազմակերպությունների արդեն վերադարձվել է 67 մլն դրամ։
Ծառայությունը շարունակում է ստուգումները նաև մյուս բուհերում՝ նման դեպքերը հայտնաբերելու և գումարները շահառուներին վերադարձնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...