Հասարակություն
Հրացանի համար փաստաթուղթ չուներ․ մանրամասներ բացահայտված դեպքից
Edita
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է:
Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր: Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և դրա ազդեցությունը
ՔԿ-ն` Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. Ավինյան
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0