Շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել․ մանրամասներ
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47–ամյա տղամարդը:
Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ գազի մատակարարումը
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական...
Հայտարարություն՝ հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման հետ կապված
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուն...
Հորդանանն Ադրբեջանի ճնշման տակ հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված ֆիլմը
Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազ...