Ձյուն, տեղումներ․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում նոյեմբերի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Մարզերում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջան ներում՝ ձյուն։


Նոյեմբերի 13-15-ին, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։


Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:

Քաղաքականություն