Որ երկրների ղեկավարներն են հրաժարվել մեկնել Բաքու
Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։ Պատվիրակներն ամբողջ աշխարհից հավաքվում են այստեղ՝ հույս ունենալով ուղիներ գտնել՝ կանխելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը և կատարել Փարիզի համաձայնագրով տրված խոստումները:
Ընթացիկ գագաթնաժողովը կոչվում է «ֆինանսական COP», քանի որ 15 տարվա մեջ առաջին անգամ կուսումնասիրվեն զարգացող երկրների ֆինանսավորման ծավալն ու կառուցվածքը՝ կլիմայական գործողություններին աջակցելու համար։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։
Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մեկնելու Բաքու։ Տարբեր պատճառաբանություններով COP29 համաժողովին չեն մասնակցի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Կանադայի, Ավստրալիայի,Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետներ Ջասթին Թրյուդոն, Էնթոնի Ալբանեզեն, Դիկ Սխոֆը, Նարենդրա Մոդին, Սիրիլ Ռամաֆոսան:
Այս տարի COP29-ի գագաթնաժողովին կմասնակցի 40 հազար մարդ, մինչդեռ անցյալ տարի Դուբայի գագաթնաժողովին մասնակցել է ընդհանուր առմամբ 83884-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վրաստանի նախագահի սկանդալային հրապարակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրա...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...