Հասարակություն
65+ տարիքի անձանց ապահովագրավճարը փակելու է պետությունը․ Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև հայտնել է համակարգի ներդրման այդ փուլին մասնակցության անհրաժեշտ պայմանները, որոնք են.
1. ՀՀ քաղաքացիություն
2. 183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)
65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից
ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե ոչ
բ/ Աշխատում են և ունեն եկամուտ, թե ոչ
գ/ Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե ոչ
դ/ Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
National Geographic-ը Հայաստանում արված ուշագրավ լուսանկար է հրապարակել
WRed
Քաղաքացիներին վերահսկելու համար տեսախցիկներ նույնպես կտեղադրվեն․ Փոխքաղաքապետ
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մուրճով տղամարդը հարձակվել է «Ազատագրական շարժման» անդամների վրա. Նաիրի Հոխիկյան
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0