
Սպարտակյանը հաստատել է՝ իրեն պաշտոնից ազատել են Սամվել Կարապետյանին աջակցելու համար

Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանն այս պահին դատարանի շենքի մոտ է, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը
Սպարտակյանը հաստատել է, որ իրեն պաշտոնից ազատել են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։
«2018 թվականից աշխատել եմ մինչև անցած տարի։ Ես արտգործնախարարության հետ չեմ աշխատում, այլ Ռուսաստանի դեսպանատան։ Ես Ռուսաստանի դեսպանատնից Սամվել Կարապետյանի ձերբակալությունից 1-2 օր հետո ստացել եմ զանգ, ասել են՝ դու էդ կարծիքի՞ն ես, ասել եմ այո, էդ կարծիքին եմ, ու ես վստահ եմ, որ Ռուսաստանի դեսպանատանը, ԱԳՆ–ի բոլոր աշխատակիցներն էլ էդ կարծիքին են։ Ուղղակի ասել են՝ էս պատճառով։ Ես սոցցանցերում այդքան էլ ակտիվ չեմ, 2 հատ փոստ եմ արել, Էջմիածին եմ գնացել, չգիտեմ պատճառը որն է, բայց դա է եղել»,– մանրամասնել է Սպարտակյանը։
Նրա խոսքով՝ դիվանագետներից շատերն այս նույն դիրքորոշումն ունեն Սամվել կարապետյանի կալանքի հետ կապված, բայց վախենում են արտահայտվել։
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարդկանց մեծ բազմություն է հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի բակում, նրանք սպասում են Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը։