Հայ-ադրբեջանական խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության զարգացմանը. ԵԱՀԿ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կնպաստի ՀՀ կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը, ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:


Փաշինյանը և Վալտոնենին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։ Նրանք խոսել են նաև ՀՀ–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։


Վարչապետը կարևորել է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների առաջմղման գործում Բրյուսելի աջակցությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։


Այս համատեքստում նրանք անդրադարձել են են կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության զարգացմանը և այլն: ԵԱՀԿ գործող նախագահն այսօր նաև համատեղ ասուլիս է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտարարել՝ աջակցում են տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ինչպես նաև ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Երևանի և Բաքվի որոշումը:



Քաղաքականություն

Պատահարներ