
Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության դռնփակ նիստը այս պահին հարց ու պատասխանների փուլում է․ ArmLur

Հակակոռուպցիոն դատարանում այս պահին Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության դռնփակ նիստը թեւակոխել է հարց ու պատասխանների փուլ։ Այս մասին հայտնում է ArmLur-ը։
Սամվել Կարապետյանի պաշտպանները հարցեր են տալիս քննիչներին, որոնք պնդում են թե ամեն գնով բարերար Կարապետյանը պետք է կալանքի տակ մնա: Փաստաբաններից հետո դատավոր Վահե Դոլմազյանն է հարցեր տալու միջնորդության հեղինակ քննիչներին: Դրանից հետո պաշտպանները ելույթներ են ունենալու, քննիչները դիրքորոշումներ են հայտնելու։ Այսինքն՝ կալանքի հարցով դռնփակ նիստը դեռ երկար կտեւի։
Տեղեկացնենք, որ արդեն 5,5 ժամ է, Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ դռնփակ ձևաչափով քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցը։ 5,5 ժամվա ընթացքում գործարարար Սամվել Կարապետյանը որեւէ բառ չի խոսել իր շուրջ կատարվող գործընթացների մասով։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Այս պահին հակակոռուպցիոն դատարանի բակում «Մեր ձևով» շարժման անդամներն ու Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան։