Քնեսեթի խոսնակները ջանալու են, որ հաջորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվի Թրամփին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն այսօր հայտարարել է, որ ինքը և Իսրայելի Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան կպնդեն, որ հաջորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը ստանա նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է NBC News-ը։
«Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ իմ ընկերոջ՝ Իսրայելի Քնեսեթի խոսնակ Օհանայի հետ, որը մեր Կոնգրեսի համարժեքն է, մեկնարկելու ենք համատեղ նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների խոսնակներին և նախագահներին միավորելու համար՝ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին հաջորդ տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի համար համատեղ առաջադրման համար,- Կապիտոլիումում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Ջոնսոնը։
Անցյալ շաբաթ Խաղաղության Նոբելյան մրցանակի հայտարարմանը նախորդող ժամանակահատվածում Թրամփի դաշնակիցները բազմիցս պնդում էին, որ մրցանակը նա պետք է ստանա։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ջոնսոնը և Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավարության մյուս անդամները ևս կրկնեցին իրենց դիտարկումները կառավարության աշխատանքի դադարեցման մասին՝ մեղադրելով դեմոկրատներին՝ պահանջելով, որ առողջապահության հարցերը քննարկվեն կարճաժամկետ ծախսերի օրինագծի շրջանակում։ Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ նիստ չի անցկացնի։
Նմանատիպ հոդվածներ
Իսկ ո՞վ է ստուգելու ԱԱԾ-ին. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստոր...
Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայում մաքսիմալիստական նպատակներից և պատրվակ է ստեղծում բալթյան երկրներում էսկալացիայի համար. ISW
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայում մաքսիմալիստական նպատակներից և պատրվակ է ստեղծում բալթյան երկրներ...
Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը. Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետությ...
ԲԴԽ նախագահ ի արձագանքը քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին:«Իրենց գործին նվիր...