ՀԷՑ–ի անվտանգությունից այստեղ մարդիկ կային․ եկել են գույքագրի՝ ովքեր են եկել, ով չի եկել․ Ղազինյան

Հայաստանում վախի մթնոլորտն շատ բարձր մակարդակի է հասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որը եկել էր Հակակոռուպցիոն դատարանի բակ աջակցելու գործարար Սամվել Կարապետյանին։


«ՀԷՑ–ի անվտանգությունից այստեղ մարդիկ կային, եկել էին գույքագրեն՝ ովքեր են եկել։ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի՝ ովքեր են եկել, ով չի եկել։ Իրենք մի քիչ խելոքացել են, ժամանակին 5-6 հոգանոց ժողովներ էին անում, ինֆորմացիան ստանում էինք։ Հիմա առանձին–առանձին են կանչում, ասում են՝ եթե սա դուրս եկավ, խնդիրներ կունենաք»,– ասել է Ղազինյանը։


Հիշեցնենք, որ այժմ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը։ Դատարանի շենքի մոտ են հավաքվել հազարավոր քաղաքացիներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։


Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ քննադատելով «մի փոքրիկ խմբակի գործողությունները», որոնք, ըստ նրա, հարձակում էին հայ եկեղեցու և ժողովրդի դեմ։

Քաղաքականություն

Պատահարներ