
Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումը․ Ամերիկայի հայկական ասամբլեա

«Հայտարարելով Գազայի պատերազմի ավարտի և իսրայելցի պատանդների վերադարձի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարեց «ահաբեկչության և մահվան դարաշրջանի ավարտը և հավատքի, հույսի և Աստծո դարաշրջանի սկիզբը»,- ասված է Ամերիկայի հայկական ասամբլեայի հայտարարության մեջ։
Ինչպես կազմակերպությունն ընդգծել է իր հայտարարության մեջ, այս պատմական իրադարձությունից բացի, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կենտրոնացրել է իր ուշադրությունը այլ երկրների, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունների լուծման վրա։
Նախագահ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման և երկու երկրների միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը շրջանակային խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ նախագահ Թրամփը խոստացել է պատանդների ազատ արձակման հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Թրամփը նշել է այն փաստը, որ Բաքուն պահում է հայ պատանդների.
«Այսինքն՝ դուք ասացիք, որ կան 23 քրիստոնյաներ, որոնց կցանկանայիք տեսնել ազատ արձակված, այնպես չէ՞։ 23-ն են, չէ՞։ Որովհետև ես նրան խնդրելու եմ դա անել։ Կարծում եմ՝ նա դա կանի նաև ինձ համար»,-ասել է Թրամփը։
«Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահվող հայ քրիստոնյա պատանդների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նա ցույց տվեց, որ կարող է դա հաջողությամբ անել՝ ազատելով Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին։
Իսկական խաղաղության հնարավոր չէ հասնել, քանի դեռ Բաքվում անարդարացիորեն պահվում են պատանդներ։ Այսքան ավերածություններ տեսնելով՝ մենք աղոթում ենք հակամարտության վերջնական դադարեցման և մշտական խաղաղության հաստատման համար»,-հայտարարել են Հայկական ասամբլեայի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը։