Սիմոնյանը և ՔՊ-ական ևս 2 պատգամավոր առաջարկում են փոփոխել ՀՀ օրհներգը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ևս երկու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:
Առաջարկվում է՝ օրենքի հավելվածում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
13 տարեկանը՝ երիտասարդ, 35-ից հետո՝ այլևս ոչ․ նոր նախագիծ
Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Դեմոյան
Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորվա...
Հորդանանն Ադրբեջանի ճնշման տակ հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված ֆիլմը
Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազ...
ՌԴ օդանավակայաններից մեկում հայաստանցի վարձկան է ձերբակալվել․ ԶԼՄ
«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայաստանցի վարձկան, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԴԺ, ԼԺՀ և Խեր...