Որքան է կազմում ՀՀ բնակչությունն այս պահին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկագիր: Ըստ ամփոփագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ:


Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչակական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը Նուբարաշենն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ այստեղ ապրում է 12 հազար մարդ:


Մարզերը ևս աչքի են ընկնում բնակչության անհավասար բաշխվածությամբ: Բնակչության կենտրոնացվածությամբ առաջին տեղում Կոտայքի մարզն է՝ 292 հազար քաղաքացի: Խիտ բնակեցվածությամբ առանձնանում են նաև Երևանին առավել մոտ գտնվող մարզերը՝ Արարատը և Արմավիրը: Ամենանոսր բնակեցված մարզը Հայաստանի ամենափոքր մարզն է՝ Վայոց ձորը՝ 49 հազար մարդ:


Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բնակչությունն առավելապես կենտրոնացված է քաղաքային բնակավայրերում՝ 1 մլն 976 մարդ: