Մինչև -12 աստիճան. եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ևս նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 6–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +4...+6 աստիճան։