Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու հետ կապված գործից
Առաջին ատյանի դատարանը երկարացրել է քրեական հեղինակություն համարվող Արա Բանդուրյանի որդու՝ Լյովա Բանդուրյանի և գործով անցնող Միսաք Փաշիկյանի կալանքի ժամկետը 3 ամսով։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասացին Գլխավոր դատախազությունից։
Քրեական գործը հաստատելուց հետո հսկող դատախազն այն ուղարկել է դատարան։ Այս քրգործը քննվելու է Գեղարքունիքի մարզի դատարանում՝ Կարեն Հակոբյանի նախագահությամբ, տեղի են ունեցել նախնական դատական նիստեր։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում։
Վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ, որի հետևանքով մահացել էր Սևան համայնքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը։ Մեղադրյալի կարգավիճակում են Արա Բանդուրյանը և Միսաք Փաշիկյանը։