Իրանը կներգրավի կանոնավոր բանակը. WSJ
Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները, որին այս անգամ կներգրավվի ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև կանոնավոր բանակը։ Այս գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթն ընդգծում է, որ Թեհրանը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իսրայելի վերջին հարվածների հետևանքով զոհեր են եղել իրանցի զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում։ Սակայն, ինչպես նշվում է, Իսլամական Հանրապետության արձագանքը չի ենթադրի տարածաշրջանում զորքերի տեղակայում։
Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում իրականացրեց Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության, լիբանանյան շիայական «Հեզբոլլահի» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր անձանց սպանություններին։ Իսրայելը խոստացել է պատասխանել հարձակմանը։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Հայտարարության մեջ Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերը նշել են, որ Իլամ, Թեհրան և Խուզեստան նահանգների ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել, սակայն վնասը սահմանափակ է, և հիմնական հարվածը հաջողությամբ հետ է մղվել։
Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինվոր և մեկ քաղաքացիական անձ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Իսրայելին կհարվածի մի քանի օրվա ընթացքում. Axios
Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից խոշոր հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության վ...
Հյուսիսային Կորեան արձակել է ամենաերկար թռիչքով բալիստիկ հրթիռը
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքը ամենաերկարն է եղել բոլոր արձակումների ընթացքում և կազմել է գրեթե մեկուկես ժա...
«Հեզբոլլահը» հարվածել է իսրայելական ավիաբազային
«Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների ջոկատները ճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ...
ՑԱԽԱԼ–ը բուլդոզերով փլուզել է Լիբանանում ՄԱԿ–ի խաղաղապահների հենակետի մի մասը
Իսրայելի բանակը բուլդոզերով փլուզել է Լիբանանի սահմանային Ռաս ան-Նակուրա բնակավայրում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հե...