«Հեզբոլլահը» հարվածել է իսրայելական ավիաբազային
«Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների ջոկատները ճշգրիտ հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ բազային, որը գտնվում է Թել Ավիվից 27 կմ հեռավորության վրա։ Այս մասին ասվում է կազմավորման՝ Telegram ալիքում հրապարակված կոմյունիկեում, գրում է ТАСС–ը:
«Իսլամական դիմադրության ուժերը հարձակվել են թշնամու՝ Թել Նոֆում գտնվող ավիաբազայի վրա՝ ի պատասխան Լիբանանի բնակչության կենտրոնների վրա ագրեսիվ հարձակումների և Գազայի հատվածում պաղեստինցիների դիմակայությանն աջակցելուն», - ասվում է տեքստում:
Թել Նոֆ ավիաբազան, որը գտնվում է Ռեհովոտ և Գեդերա քաղաքների միջև, հոկտեմբերի 26-ին խոցվել է «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի կողմից։
Համաձայն հաղորդագրության՝ մեկ այլ ռազմական թիրախ, որին կեսօրին հրթիռային հարված է հասցվել, Կիբուց Կարմիելում գտնվող օդադեսանտային բրիգադի ուսումնական ճամբարն է։ Այն գտնվում է Արևմտյան Գալիլեայի Ակրե նավահանգստից 22 կմ հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՑԱԽԱԼ–ը բուլդոզերով փլուզել է Լիբանանում ՄԱԿ–ի խաղաղապահների հենակետի մի մասը
Իսրայելի բանակը բուլդոզերով փլուզել է Լիբանանի սահմանային Ռաս ան-Նակուրա բնակավայրում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հե...
Իսրայելի հարվածից սպանվել է «Հեզբոլլահի» ևս մեկ հրամանատար
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավարևելյան արվարձանին Սեյիդ Զեյնաբ իսրայելական ավիահարվածի ժամանակ սպանվել է իրանա...
Հութիները հարվածել են «Աբրահամ Լինքոլն» ավիակրին
Եմենի հութիները հայտարարել են, որ Արաբական ծովում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են ԱՄՆ ՌԾՈՒ «Աբրահամ Լին...
Իրանը կներգրավի կանոնավոր բանակը. WSJ
Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները, որին այս անգամ կներգրավվի ոչ միայն Իսլամական հեղափո...