Իրանը Իսրայելին կհարվածի մի քանի օրվա ընթացքում. Axios
Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից խոշոր հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության վերջին հարձակման։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական հետախուզության աղբյուրներին։
Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է մեծ թվով անօդաչու սարքերի և բալիստիկ հրթիռների մասնակցությամբ օպերացիա իրականացնել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք համընդհանուր ընտրությունները։ Պորտալի տվյալներով՝ հարձակումն իրաքյան, այլ ոչ թե իրանական տարածքից Իրանի կողմից փորձ է՝ խուսափելու Իսրայելի հերթական հարձակումից Իսլամական Հանրապետության ռազմավարական թիրախների վրա։ Ինչպես Axios-ին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրը, ԱՄՆ-ը չգիտի՝ արդյոք Իրանի իշխանությունները որոշել են մոտ ապագայում հարված հասցնել։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Հայտարարության մեջ Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերը նշել են, որ Իլամի, Թեհրանի և Խուզեստանի նահանգների ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել, սակայն վնասը սահմանափակ է, և ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել հիմնական հարձակումը։ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինվոր և մեկ քաղաքացիական անձ:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեան արձակել է ամենաերկար թռիչքով բալիստիկ հրթիռը
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքը ամենաերկարն է եղել բոլոր արձակումների ընթացքում և կազմել է գրեթե մեկուկես ժա...
Հյուսիսկորեական զորքերը շուտով կանցնեն գործողությունների
Ուկրաինացի զինծառայողները զգուշացրել են, որ հյուսիսկորեական զորքերը շուտով կանցնեն ռազմական գործողությունների, գրում է T...
Իրանը կներգրավի կանոնավոր բանակը. WSJ
Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները, որին այս անգամ կներգրավվի ոչ միայն Իսլամական հեղափո...
Թեհրանում ՀՕՊ են տեղադրում, բանակը բերվել է բարձր պատրաստվածության
Իրանի բանակը պատրաստ է ճնշել ցանկացած ապստամբություն՝ լինի դա էթնիկ, թե ահաբեկչական: Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...