Հյուսիսային Կորեան արձակել է ամենաերկար թռիչքով բալիստիկ հրթիռը
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքը ամենաերկարն է եղել բոլոր արձակումների ընթացքում և կազմել է գրեթե մեկուկես ժամ, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը։ Սրանից հետևում է, որ այս հրթիռը իր տեսակի մեջ կարող է տարբերվել ԿԺԴՀ-ի կողմից նախկինում արձակվածներից։
РИА Новости–ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հաստատել է ԿԺԴՀ–ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և ասել, որ դա ցույց է տալիս իր վճռականությունը՝ դիմակայելու թշնամիներին: Նա նաև ասել է, որ «ոչինչ չի փոխի» երկրի՝ միջուկային կարողությունների ամրապնդման քաղաքականության մեջ:
Ավելի ուշ Ճապոնիայի ծովային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռն ընկել է։
Վայրէջքը գրանցվել է 8: 37-ին (Երևանի ժամանակով 3:37-ին) Հոկայդո նահանգի Օկուշիրի կղզու մոտ՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Իսրայելին կհարվածի մի քանի օրվա ընթացքում. Axios
Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից խոշոր հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության վ...
Հյուսիսկորեական զորքերը շուտով կանցնեն գործողությունների
Ուկրաինացի զինծառայողները զգուշացրել են, որ հյուսիսկորեական զորքերը շուտով կանցնեն ռազմական գործողությունների, գրում է T...
Իրանը կներգրավի կանոնավոր բանակը. WSJ
Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները, որին այս անգամ կներգրավվի ոչ միայն Իսլամական հեղափո...
Թեհրանում ՀՕՊ են տեղադրում, բանակը բերվել է բարձր պատրաստվածության
Իրանի բանակը պատրաստ է ճնշել ցանկացած ապստամբություն՝ լինի դա էթնիկ, թե ահաբեկչական: Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...