Քաղաքացու ծառը` Ազնավուրի անվան անտառում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սկիզբ է առել ուշագրավ և կարևոր մի նախաձեռնություն: Մասնավորապես, մոտ ապագայում Հայաստանը կունենա լեգենդար շանսոնյեի անվան անտառ: Այն խորհրդանշական և մնայուն արժեք լինելուց բացի նաև զարկ կտա մեր երկրի կանաչ «թոքերին»:


Կարևոր է ընդգծել, որ յուրաքանչյուր հայ հնարավորություն ունի դառնալ մասնիկն այս նախաձեռնության և իր ծառն ունենալ Շառլ Ազնավուրի անտառում: Ուստի այս նախաձեռնությունը կարող է նաև հասարակությանը լուսավոր գաղափարի շուրջ համախմբելու առիթ դառնալ: Ազնավուրի անտառ ստեղծելու գաղափարը «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանն է:


«Իմ անտառ Հայաստան»-ից Auroranews-ին փոխանցեցին, որ Ազնավուրի անտառը տնկվելու է Գեղարքունքի մարզում, քաղաքացիների համար տեսանելի հատվածում: Անտառի մոտ 100 հա տարածքում նախատեսվում է տնկել  300 հազար ծառ:


Քաղաքականություն