ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է լուծենք հետևյալ խնդիրը, որ ՀՀ-ում ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե «յոլա գնա»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման խնդիրն է համարում այն, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա: Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«Մեր խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությունը, այդ թվում հարկային և մյուս օրենսդրություններն ի սկզբանե «իրական Հայաստանի» հիմքի վրա չեն ձևավորվել: Եվ ես վստահ չեմ, որ մեր օրենքները, ընթացակարգերը, քաղաքականություններն ավելին ձևավորելու լավագույն հնարավորությունն են տալիս: Կառավարության և Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի ՀՀ ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով և/կամ գործունեությամբ հարստանալու հնարավորությունները ստեղծելը»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ պետական մարմինները հիմնադրման օրվանից սա ոչ թե բաց են թողել իրենց ուշադրությունից, այլ ընդհանրապես նրանց «գենետիկայի» մեջ չի էլ եղել նման խնդիր:
«Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը՝ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանում աշխատող, գործունեություն ծավալող ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե «յոլա գնա»: Մինչդեռ մեր խնդիրը պետք է լինի, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա: Մենք պետք է մեր ամբողջ օրենսդրությունը, ընթացակարգերը, արտաքին և ներքին քաղաքականությունները համապատասխանեցնենք այս կարիքներին, «իրական Հայաստանի» կարիքին»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դա շատ բարդ աշխատանք է, և այսօրվանից պետք է սկսեն այդ աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ քննարկում՝ Փաշինյանի և Ալիևի միջև․ միացել են նաև ԱԳ նախարարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նաագահ Իլհամ Ալիևի միջև թեժ զրույց է ընթանում։ Նրանք, հիշեցնենք, ԲՐԻԿՍ գագաթնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ բան կարող եք ուզենալ», «Լոլո», «Կիկոսի մահը»․ Քոչարյան-Փաշինյան բանավեճ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց․ «Այս կանոնակարգում գ...
Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանն՝ իր շքախմբի մասին
Առաջին օրվանից ես հրաժարվել եմ Ճանապարհային ոստիկանության մեքենայից։ Այս մասին Radio Aurora-ի ուղիղ եթերում ասաց Ազգային...