ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ բան կարող եք ուզենալ», «Լոլո», «Կիկոսի մահը»․ Քոչարյան-Փաշինյան բանավեճ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց․ «Այս կանոնակարգում գրված է, որ սահմանազատումն արվում է մինչև վերջնական համաձայնեցումը։ Եթե ենթադրենք` հաջորդը արվում է Տիգրանաշենում, ու հայ զինվորը հետ է քաշվում, իսկ Ջերմուկում իրենք հետ չեն քաշվում, ի՞նչ ենք մենք անում»։
«Մենք իրականացրել ենք թափանցիկ գործընթաց, սա ձեր մեկնաբանությունն է։ Կանոնակարգի տեքստը լիարժեք համապատասխանում է ՀՀ պետական շահերին»,–ասաց Փաշինյանը։
«Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացն, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ուրիշ կերպ չի կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի, և դա պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա պրոցեսներն իրականացնելու համար։
Նա անդրադարձել է նաև Կիրանցում տիրող տրամադրություններին՝ ասելով. «Տավուշ Կիրանց գյուղում երեխաները դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով․ գյուղում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է։ Մենք այս իրադրությունն ուզում ենք ստեղծել բոլոր սահմանամերձ բնակավայրերում»։
Վարչապետը, Լևոն Քոչարյանի հարցը մեկնաբանելով, նշել է, թե պետք չէ «Կիկոսի մահը» դարձնել. «Հասկանում եմ՝ «Կիկոսի մահը» գուցե էն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք, բայց կանոնակարգում նկարագրված մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ քննարկում՝ Փաշինյանի և Ալիևի միջև․ միացել են նաև ԱԳ նախարարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նաագահ Իլհամ Ալիևի միջև թեժ զրույց է ընթանում։ Նրանք, հիշեցնենք, ԲՐԻԿՍ գագաթնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատո...
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միևնույն ժամանակ Բաքուն ուզում է ՀՀ-ն պահել շրջափակման մեջ․ Փաշինյան
Ադրբեջանը ցանկանում է օգտվել Հայաստանով անցնող հաղորդակցություններից, սակայն մտադիր չէ ապաշրջափակել սեփական կապուղիները։...