Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսանակը՝ նշելով, որ քիչ անց հայտարարություն կտարածեն, իսկ Ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայցրել։
Օրեր առաջ հայտնել էինք, որ երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր կդնեն մանդատները։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։
ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։
Ավագանու մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որ Գյումրիում ընդդիմություն է, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի։ Միևնույն ժամանակ հերքում են պնդումները, թե ճնշումներով են հեռացնում «Բալասանյան» դաշինքին, որպեսզի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ևս իշխանություն հաստատեն։
Նմանատիպ հոդվածներ
«Քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ», «ասենք, յանի ի՞նչ»․ Սիմոնյանը՝ Թովմասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախ...
Քյարամյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին
Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառն...
Նախագահը ստորագրել է կանոնակարգը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետու...
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է Բաքվի կեղծիքներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական...