ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանն՝ իր շքախմբի մասին
Առաջին օրվանից ես հրաժարվել եմ Ճանապարհային ոստիկանության մեքենայից։ Այս մասին Radio Aurora-ի ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով իր շքախմբին։
«Առաջին օրվանից ես հրաժարվել եմ Ճանապարհային ոստիկանության մեքենայից, որը պարտադիր էր։ Մոտավորապես մեկ տարի անց ՊՊԾ ղեկավարի հետ զրուցել եմ այն բանի մասին, որպեսզի կիսով չափ նվազեցվի այն մարդկանց քանակը, որոնք ուղեկցում են ինձ և մի մեքենան էլ դուրս գա, որին ի պատասխան ստացել եմ մերժում, որովհետև իմ անվտանգությունն ապահովող մարդիկ օրենքի առաջ պատասխան են տալու, եթե ինձ հետ ինչ-որ բան լինի»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանի խոսքով՝ դա իր ընտրությունը և ցանկությունը չէ։
«Դա շատ դժվար ու շատ տհաճ է։ Պատկերացրեք՝ դու ապրում ես 6 տղամարդու հետ, որոնց դու չես ընտրել։ Այն ամենն, ինչ դուք պետք է իմանաք դրա մասին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։