Այսքանը այս հարցի վերաբերյալ․ Սարգսյանն՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը չի մեկաբանում Արդարադատության նախարար նշանակվելու մասին խոսակցությունները։
«Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն չեմ պատրաստվում տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանը նշել է, թե ԱԺ է եկել որպես ՆԳ նախարարի տեղակալ։
«Ես այսօր այստեղ եմ որպես ՆԳ նախարարի տեղակալ: Այսքանը այս հարցի վերաբերյալ։ Որևէ այլ մեկնաբանություն չունեմ»,- հավելեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստորագրահավաք էր սկսել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն դատապարտում է գործողությունները, որոնք նաև դրսևորվել են ընդդեմ Իրանի
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք նաև դրսևորվել են նախորդ շաբա...
Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը
Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիայի դադարեցումը հնարավոր է միջազգային հանրության համատեղ ջանքերով: Այս մասին Թուրքիայի...
Բայդենը նամակ է հղել Ալիևին
ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղ...
Թրամփը սպառնացել է Պուտինին հարվածել Մոսկվային
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարված հասցնել Մոսկվա...