Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը
Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիայի դադարեցումը հնարավոր է միջազգային հանրության համատեղ ջանքերով: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ընդլայնել է կրակի գոտին Մերձավոր Արևելքում՝ անտեսելով բոլոր նախազգուշացումները, միջազգային հանրությունը միասին պետք է գործի Իսրայելի ագրեսիան դադարեցնելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Հաղորդագրության մեջ ասվում է․ «Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքների, այդ թվում՝ Գազայի, ինչպես նաև Լիբանանի և ՄԱԿ-ի առաքելությունների վրա անընդունելի են։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը նամակ է հղել Ալիևին
ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղ...
Թրամփը սպառնացել է Պուտինին հարվածել Մոսկվային
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարված հասցնել Մոսկվա...
Եզրակացություն՝ սահմանազատման կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահման...
Այդ քարտեզները միակը չեն, որոնք պետք է օգտագործել սահմանազատման գործընթացում․ Գրիգորյան
Պետք է հասկանանք, թե Հայաստանի քարտեզ ասելով՝ ինչ ենք հասկանում: Դրանք ԳՇ-ի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվակ...