Թրամփը սպառնացել է Պուտինին հարվածել Մոսկվային
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարված հասցնել Մոսկվային: Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal -ին տված հարցազրույցում:
«Ես ասացի. «Վլադիմիր, եթե դու հետապնդես Ուկրաինային, ես քեզ կհարվածեմ այնքան ուժեղ, որ անգամ չես էլ հավատա։ Ես հարված կհասցնեմ հենց այդ չարաբաստիկ Մոսկվայի կենտրոնին» (in the middle of fricking Moscow)։ Ես ասացի. «Մենք ընկերներ ենք, ես չեմ ուզում անել դա, բայց ես ընտրություն չունեմ»,- տեղեկացրել է Թրամփը հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Պուտինը նրան պատասխանել է «No way» (կարելի է թարգմանել «Չի կարող պատահել», «Ոչ մի դեպքում» կամ «Դե չէ»)։
«Ես ասացի. «Քեզ այնպիսի հարված կհասցվի, եւ ես կհանեմ այդ սատանայի տարած գմբեթները քո գլխից»։ Որովհետեւ, գիտեք, նա ապրում է գմբեթների տակ»,-պատմել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։
Թրամփը չի նշել, թե երբ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել իր խոսակցությունը Պուտինի հետ։ Նա ավելացրել է, որ ինքը «հիանալի հարաբերություններ ունի» ՌԴ նախագահի, ինչպես նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ե՛վ Սի Ծինփինը, ե՛ւ Վլադիմիր Պուտինը, ըստ Թրամփի, գիտեն, որ ինքը «գիժ... է» («fucking crazy»)։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը նամակ է հղել Ալիևին
ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղ...
Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը
Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիայի դադարեցումը հնարավոր է միջազգային հանրության համատեղ ջանքերով: Այս մասին Թուրքիայի...
Եզրակացություն՝ սահմանազատման կանոնակարգը վավերացնելու վերաբերյալ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահման...
Այդ քարտեզները միակը չեն, որոնք պետք է օգտագործել սահմանազատման գործընթացում․ Գրիգորյան
Պետք է հասկանանք, թե Հայաստանի քարտեզ ասելով՝ ինչ ենք հասկանում: Դրանք ԳՇ-ի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվակ...