ՀՀ-ն դատապարտում է գործողությունները, որոնք նաև դրսևորվել են ընդդեմ Իրանի
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները, որոնք նաև դրսևորվել են նախորդ շաբաթ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները», - ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:
Նմանատիպ հոդվածներ
Այսքանը այս հարցի վերաբերյալ․ Սարգսյանն՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը չի մեկաբանում Արդարադատության նախարար նշանակվելու մասին խոսակցությունները։«Ես այ...
Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը
Մերձավոր Արևելքում Իսրայելի ագրեսիայի դադարեցումը հնարավոր է միջազգային հանրության համատեղ ջանքերով: Այս մասին Թուրքիայի...
Բայդենը նամակ է հղել Ալիևին
ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղ...
Այդ քարտեզները միակը չեն, որոնք պետք է օգտագործել սահմանազատման գործընթացում․ Գրիգորյան
Պետք է հասկանանք, թե Հայաստանի քարտեզ ասելով՝ ինչ ենք հասկանում: Դրանք ԳՇ-ի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվակ...