ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան պողոտան փակվեց. ինչ է կատարվում նախագահականի մոտ
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման աջակիցներն այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց են։ Նրանք նախապես հայտարարել էին, որ գալու են այստեղ` պահանջելու, որ նախագահը չստորագրի սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի ընդունած որոշումը։
Ու թեև մի քանի ժամ առաջ լուր տարածվեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է կանոնակարգը, բայց շարժման աջակիցները որոշել են չչեղարկել հավաքը։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդոք շարժման գործողություններն այս ֆոնին ուշացած չեն, ինչին ի պատասխան սրբազանն ասաց.
«Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք: Մի բան արձանագրեք՝ անկախ նրանից` այս շենքերում մարդիկ կան, թե ոչ, այդ մարդիկ բացակա են: Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլինեին, մենք այստեղ գտնվեինք նույն հորդորով ու պահանջով, նույն արձագանքն էր լինելու, ինչը որ հիմա կա: Մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում»:
Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանը հայտնեց, որ Բաղրամյան փողոց գալիս պարեկները կանգնեցրել են նրա ավտոմեքենան, ասել, որ չեն կարողանում նույնականացնել և տարել են տուգանային հրապարակ։
Նշենք, որ Բաղրամյան փողոցը մարդկանց հոսքից մերթ ընդ մերթ դժվարանցանելի է դառնում ավտոմեքենաների համար։ Նախագահական նստավայրի դիմաց վահաններով ոստիկանները կանգնած են մի քանի շարքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գաղափար կա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս հեծանիվ է քշել. 100կմ՝ 5 ժամում եւ տեսանյութ հրապարակել: Նրան չի խանգարել այն փաստը, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի կրկնվելու մասին
Հասարակությունը մեզ մեղադրում է, որ «Մարտի 1»-ի գործով կարծես ամեն ինչ արվել եւ ոչինչ չարվեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումից
Կազանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:Փաշինյան...