ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի կրկնվելու մասին
Հասարակությունը մեզ մեղադրում է, որ «Մարտի 1»-ի գործով կարծես ամեն ինչ արվել եւ ոչինչ չարվեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բայց այդ ոչինչ չանելը կապված է նրա հետ, թե մեր իրավական դաշտը, օրենսդրությունը ինչպես պետք է լուծեր այդ խնդիրները: Նույնը Հոկտեմբերի 27-ի դեպքում է: Վազգենը միշտ կա եւ նա միշտ հետապնդելու է չբացահայտված լինելու խնդիրը»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ ապագայում կարող է կրկնվել «Հոկտեմբերի 27»-ը. «Վերջերս մի խումբ բացահայտեց ԱԱԾ-ն: Իսկ նախկինում ինչո՞ւ չէր բացահայտվում: Դուք գիտե՞ք, որ ինչ-որ պահի քննչական խմբում լավագույն քննիչները, որ իրենց աշխատանքի արդյունքում դուրս էին եկել կոնկրետ ուղղության վրա, հետագայում այդ քննիչների նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց: Սամվել Հովհաննիսյան եւ այլն: Նա հասել էր նրան, որ պարզ էր դառնում, որ եւ մեկուսարանում, եւ ԱԱԾ-ի հետ խնդիրներ են եղել: Այդ խնդիրները պետք էր բացահայտել, եւ առանց շոշափելի աջակցության նման գործողություն իրականացնել անհնար է:
Այո, Նաիրի Հունանյանն ու իր խումբը ունեցել են աջակցություն եւ դա բացահայտելը բացում է այն հարցի պատասխանը, որ այդ աջակիցները պատահական մարդիկ չէին կարող լինել»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք փռում. միջադեպ՝ Եռաբլուրում
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական-քաղաքակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր գաղափար կա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս հեծանիվ է քշել. 100կմ՝ 5 ժամում եւ տեսանյութ հրապարակել: Նրան չի խանգարել այն փաստը, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի պետական բյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանը` ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին
Անդրանիկ Քոչարյանը չի տիրապետում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե իրեն ուզում են հեռացնել ԱԺ պաշտպանու...