Առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է  Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում հոկտեմբերի 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 15-17, երեկոյան՝ 8-10 աստիճան։