Պեսկովը` Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ չի խանգարել միջոցառման ընթացքը»։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը նաև հավելել է, թե միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։
Հիշեցնենք, որ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Փաշինյանն ու Ալիևը ակտիվորեն ինչ-որ բան քննարկում գագաթնաժողովի ընթացքում, նրանց միանում են նաև երկու երկրների ԱԳ նախարարները։ Նկատենք, որ Փաշինյանն ու Ալիևը միջոցառմանը կողք կողքի են նստած, սակայն նրանց առանձին երկկողմ հանդիպում մինչև այս պահը չի նախատեսվում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Փաշինյանն ու Ալիևը
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել Խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցություններ...
Տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները գործում են Ադրբեջանի տարածքում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել BRICS գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի տարածքում Արևելք-Արևմուտք...
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Դա մեծ սխալ է. Պուտին
Նրանք, ովքեր դոլարն օգտագործում են որպես զենք, մեծ սխալ են թույլ տալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտի...