Դա մեծ սխալ է. Պուտին
Նրանք, ովքեր դոլարն օգտագործում են որպես զենք, մեծ սխալ են թույլ տալիս:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ Կազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի նիստի ժամանակ:
Պուտինի խոսքով ՝ Դոլարը մինչ օրս կարևորագույն գործիք է համաշխարհային ֆինանսներում:
«Եթե դոլարը օգտագործենք որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, այդ արժույթի նկատմամբ վստահությունը կխաթարվի, իսկ դրա հնարավորությունները կնվազեն»:
«Մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել դրա հետ, Ինչ անել: Մենք ստիպված ենք այլընտրանքներ փնտրել», - ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Պուտինը հունիսի 6 – ին համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից դոլարով հաշվարկների արգելքը սխալ է, այն հանգեցնում է ամերիկյան արժույթի դերի թուլացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «դոլարի օգտագործումը որպես պայքարի գործիք, խաթարում է արժույթի նկատմամբ վստահությունը, ինչը նրա խոսքով, անհեթեթ է»: Պուտինը հավելել է, որ ազգային արժույթներով հաշվարկների անցումը նպաստում է դրանց ամրապնդմանը, ինչպես նաև օգնում է զարգացնել հարաբերությունները երկրների միջև:
Նմանատիպ հոդվածներ
Որն է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը. Ռուբինյան
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբեր...
Պեսկովը` Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ չի...
ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
«Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հ...
Ով է ստանձնել Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը
Հեզբոլլահը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը:Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը ստանձնել է հո...