Տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները գործում են Ադրբեջանի տարածքում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել BRICS գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի տարածքում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների բոլոր հատվածները գործում են»
«Ադրբեջանը միջազգային հարաբերություններում բազմակողմանիության սկզբունքի ակտիվ կողմնակից է, ինչն ակնառու կերպով ցուցադրվեց 2020-2023թթ. Չմիավորման շարժման նախագահության շրջանում»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը և ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ՝ Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի. «Այդ տրանսպորտային ուղիների բոլոր հատվածները հաջողությամբ գործում են Ադրբեջանի տարածքում։ Այս պահին, պայմանավորված մեր տարածքով բեռնափոխադրումների կտրուկ աճով, մենք լրացուցիչ միջոցներ ենք ներդնում այդ միջանցքների թողունակությունը մեծացնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Փաշինյանն ու Ալիևը
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել Խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցություններ...
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Պեսկովը` Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ չի...
Կիրանցում դպրոց գնալը երբեք այսքան անվտանգ չի եղել. Փաշինյան
Կիրանցում դպրոցականները դպրոց են գնում անվտանգ ու հաճույքով։ Այդ գյուղում վերջին 35 տարիներին դպրոց գնալը երբեք այսքան ա...